Բրիտանական մամուլի հաղորդմամբ` «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին:
Մանրամասներ չեն նշվում, սակայն հայտնի է, որ Հենդերսոնին թիմում երկար տեսնելու ցանկություն է հայտնել նաև գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Վերջինիս կարծիքով` Հենդերսոնը «Լիվերպուլի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: