21.1 C
Yerevan

Մոուրինյու. Այս հաղթանակը թիմի մերսողի շնորհիվ էր

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (0:1) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ խաղից առաջ ոչ թե ինքն է զրուցել ֆուտբոլիստների հետ, այլ թիմի մերսող Բիլլի Մաքկալոխը։

-Ես թիմին ոչինչ չեմ ասել դաշտ դուրս գալուց առաջ։ Նրանց համար ճառ է արտասանել մեր մերսողը՝ Բիլլի Մաքկալոխը, բայց նա այնպիսի արտահայտված շոտլանդական առոգանություն ունի, որ ես ոչինչ չհասկացա։ Դրանից հետո խաղացողները շնորհակալություն հայտնեցին նրան և քաջալերեցին միմյանց դաշտ դուրս գալուց առաջ, այնպես որ դա Բիլլիի շնորհիվ էր։

Ես խաղացողների հետ վերջին անգամ զրուցել եմ կեսօրին, լուրջ եմ ասում։ Իսկ Բիլլին հոյակապ էր։ Կարծում եմ, որ ֆուտբոլիստները, ի տարբերություն ինձ, նրան ճիշտ հասկացան,-ասել է Մոուրինյուն։

spot_imgspot_img