Օրեր առաջ հայտարարություն տարածվեց, որ բժիշկները փորձում են կոմայից դուրս բերել «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին: Մի քանի օր արդեն անցել է, բայց որևէ նոր լուր չկա չեմպիոնի առողջական վիճակի մասին: Focus-ը գրում է, որ սա չի նշանակում, թե գործերը վատ են ընթանում:
-Ոչ լավ, ոչ վատ նշան է այն, որ Շումախերին կոմայից դուրս բերելու ծրագիրը հետաձգվում է: Դա կարող է օրեր, շաբաթներ կամ ամիսներ տևել: Շատ բան կախված է նաև մարզիկի մարմնի արձագանքից,-նշված է հայտարարության մեջ: