Ռուսաստանն Ուկրաինայում հայտարարել է «սուրբծննդյան հրադադար»
05/01/2023 22:28

Նմանատիպ
Ռուսաստանի զինված ուժերը Վլադիմիր Պուտինի կողմից ցուցում են ստացել հունվարի 6-ին ժամը 12:00-ից Ուկրաինայի շփման գծի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին։
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ պաշտպանության նախարարը զորքերին հրամայել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն սահմանել 36-ժամյա հրադադար՝ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Բոգոռոդիչնե, Ուկրաինա
Ի պատասխան՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում որևէ բանակցություն վարել Ռուսաստանի հետ սուրբծննդյան հրադադար հաստատելու կապակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում