Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Ռոմա»-«Նապոլի» առաջին խաղում տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» հաղթում էր 2:0 հաշվով` Ժերվինյոյի (13′) և Կևին Ստրոտմանի (32′) գոլերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի 47-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մորգան դե Սանկտիսը, 70-րդ րոպեին Դրիս Մերտենսը հավասարեցրեց հաշիվ: Սակայն վերջին խոսքը «Ռոմայինն» էր. 88-րդ րոպեին Ժերվինյոյի գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին:
Հավելենք` պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին, Նեապոլում:
«Ռոմա»-«Նապոլի»` 3:2