«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ամփոփել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Ռոմայի» դեմ առաջին հանդիպման արդյունքները (2:3)։
-Դրական պահերից կարող եմ նշել, որ թիմը բնավորություն ցույց տվեց, բայց առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողնելն արդեն բոլորովին դրական չէ։ «Ռոման» շատ արագաշարժ հարձակվողներ ունի, նրանց դեմ դժվար է պաշտպանվել։
Երրորդ բաց թողած գոլիս հետո մենք արդեն ժամանակ չունեինք իրավիճակը շտկելու, բայց մեր դարպասն ուղարկած առաջին գնդակն ակնհայտորեն խաղից դուրս վիճակից էր։
Կարծում եմ՝ պատասխան խաղում կկարողանանք եզրափակչի ուղեգիր նվաճել,-ասել է Բենիտեսը։