«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Սեբաստիան Ջովինկոն չի պատրաստվում պահեստայինների նստարանից հետևել խաղերին ու դրա համար ամռանը մտադիր է նոր ակումբ տեղափոխվել. տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
Հայտնի էր, որ Ջովինկոն հունվարին էր լքելու Թուրինի ակումբը, բայց հարմար ու հուսալի տարբերակ չկար: Բոլոր ակումբներից շատ Ջովինկոն հետաքրքրում էր «Տորինոյին»:
Նշենք, որ Ջովինկոն Ա սերիայի այս մրցաշրջանում ընդամենը 10 խաղի է մասնակցել: