Կրեմլում սկսել են նախապատրաստվել 2024թ-ի նախագահական ընտրություններին․ Կոմերսանտ

Նմանատիպ
Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ դեռ չի հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, սակայն Կրեմլի ներքաղաքական բլոկն արդեն սկսել է նախապատրաստվել դրանց՝ առաջնորդվելով այն տեսլականով, որ ընտրություններն անցկացվելու են նախատեսված ժամկետներում՝ երկրի գործող ղեկավարի մասնակցությամբ։
Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Պուտինի աշխատակազմում իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ վերջերս վարչակազմի ներկայացուցիչները համապատասխան խորհրդակցություններ են անցկացրել փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Առայժմ ուսումնասիրությունը նախնական բնույթ է կրում՝ դեռևս չկան գաղափարական բաղադրիչի հստակ ուրվագծեր, թեև ենթադրվում է, որ այն հիմնված է լինելու միասնության թեմայի վրա։
Կրեմլի պաշտոնյաները նաև մտադիր են ուշադիր հետևել 2023 թվականի տարածաշրջանային ընտրություններին՝ հաշվի առնելու իրենց փորձն առաջիկա դաշնային ընտրություններում։ Նրանք պատրաստվում են այդ ընտրություններում փորձարկել տարբեր ընտրական տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կկարողանան կիրառել նաև նախագահական ընտրությունների ժամանակ։
Հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականի մարտի 17-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերին Դաշնության խորհրդի կողմից դրանց պաշտոնական նշանակումից հետո, այսինքն՝ մեկ տարի էլ չանցած։
Հետևեք մեզ նաև Telegram-ում