Ստոկհոլմում գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը

Ստոկհոլմում գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գլխիվայր կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը։

Ակցիայի կազմակերպիչը քրդական «Ռոժևա կոմիտե» կազմակերպությունն է, որը Էրդողանին բռնապետ է անվանել և հորդորել հրաժարական տալ։

Ի պատասխան՝ Թուրքիան Շվեդիայի դեսպանին հրավիրել է ԱԳՆ պարզաբանմանումներ ստանալու համար։

Խրտվիլակի կախաղանի ներկայացման տեսանյութն ու լուսանկարները տարածվել են «Ռոժևա կոմիտեի» Twitter-ի էջում։ 

«Պատմությունը ցույց է տալիս, թե որքան հաճախ են վատ ավարտում բռնապետները, ուստի՝ հանուն բոլորի, Էրդողան, օգտվի՛ր  հնարավորությունից և հրաժարվի՛ր իշխանությունից, որպեսզի գլխիվայր չհայտնվես Թաքսիմ հրապարակում», – գրել է Ռոզավայի կոմիտեն Twitter-ում:

Շվեդիայի քրդերի գործողությունները բազմիցս նյարդայնացրել են Թուրքիային, նրանց պահվածքը պատճառներից մեկն է, որ Թուրքիան դեռ չի վավերացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օկտայը կատարվածի կապակցությամբ հայտարարել է.

«Մինչ Ստոկհոլմը թույլ է տալիս ահաբեկչական կազմակերպություններին և նրանց աջակիցներին ժողովրդավարության պատրվակով հակաթուրքական գործունեություն ծավալել, Անկարան չի կարող ՆԱՏՕ-ին միանալու համար Շվեդիայի առաջ կանաչ լույս վառել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում