Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը համաձայնագիր է կնքել Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին պատկանող մարքեթինգային գործակալության հետ։
Ընկերությունը հաղորդել է Goramendi Siglo XXI գործակալության հետ «ոչ էքսքլյուզիվ» պայմանագրի կնքման մասին։ Այդ գործակալությունը ներկայացնում է Նադալին ամբողջ աշխարհում։
Ռոնալդոյի գործակալությունն զբաղվելու է թենիսիստի գովազդային պայմանագրերով Բրազիլիայում։
-Նադալը ոչ միայն մեր նոր գործընկերն է։ Նա մեր կուռքն է, ումով բոլորս հիանում ենք ոչ միայն նրա թենիսի տաղանդի պատճառով, այլև նրա հիանալի մարդկային որակների շնորհիվ,-ասել է Ռոնալդոն։
Նադալից բացի՝ Ռոնալդոյի ընկերությունը Բրազիլիայում ներկայացնում է Նեյմարի, Բարիկելոյի և Անդերսոն Սիլվայի շահերը։