«Յուվենտուսի» հարձակվող Պաբլո Օսվալդոն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ թուրքական «Տրաբզոնսպորի» դեմ պատասխան խաղում (2։0) բացել է հանդիպման հաշիվը՝ հեղինակելով մրցաշարի պատմության 2600-րդ գոլը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարի 996 հանդիպումներում խփվել է 2613 գոլ՝ միջինում մեկ խաղում 2.62 գնդակ։
1/8 եզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Ֆիորենտինան»։