Ինտերը ջախջախեց Միլանին և նվաճեց Իտալիայի սուպերգավաթը

Ինտերը ջախջախեց Միլանին և նվաճեց Իտալիայի սուպերգավաթը

Իտալիայի սուպերգավաթի համար մենամարտում «Ինտերը» ջախջախեց «Միլանին» 3-0 հաշվով։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի ակումբը խաղային մեծ առավելությամբ շանս չտվեց մրցակցին և խոշոր հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման 10-րդ րոպեին «ներաձուրիներին» հաշվի մեջ առաջ մղեց Ֆեդերիկո Դիմարկոն.

https://twitter.com/i/status/1615797242668978181

21-րդ րոպեին Էդին Ջեկոն, մրցակցի տուգանային հրապարակում ստանալով գնդակը, անհատական բարձր վարպետությամբ կարողացավ շրջանցել մրցակցի պաշտպանին և գնդակն ուղարկեց Կիպրիան Տատարուշանուի պաշտպանած դարպասը։

https://twitter.com/i/status/1615801512688603137

Իսկ հանդիպման 77-րդ րոպեին արգենտինացի Լաուտարո Մարտինեսը խփեց հանդիպման 3-րդ և վերջին գոլը։

Իտալիայի գավաթակիր «Ինտերը» նվաճեց Իտալիայի սուպերգավաթը իր պատմության մեջ 7-րդ անգամ՝ հավասարվելով այս ցուցանիշով «Միլանին»։ Ավելի շատ Իտալիայի սուպերգավաթը նվաճել է միայն «Յուվենտուսը» (9 անգամ)։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում