Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն իր մեկնաբանություններն է տվել Ռուսաստան-Հայաստան (2:0) ընկերական հանդիպման վերաբերյալ:
-Եթե մենք ամբողջ խաղն անցկացնեինք այնպես, ինչպես առաջին խաղակեսը, ապա հնարավոր կլիներ գերազանց գնահատական տալ: Մինչև ընդմիջում մեր թիմը հիանալի էր գործում, սուր էր խաղում:
Հայաստանի հավաքականի խաղի մասին բարդ է խոսել: Մխիթարյանը ցույց տվեց, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկ ահա Մովսիսյանը դեռ լավագույն մարզավիճակը չունի,-Սիմոնյանի խոսքերը մեջբերել է «Спорт-экспресс»-ը: