Լեյթոն Հյուիթը, Ինդիան-Ուելսի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում առավելության հասնելով իր հայրենակից Մեթ Էբդենի նկատմամբ 7:6, 3:6, 6:3 հաշվով, արձանագրեց իր կարիերայի 599-րդ հաղթանակը։
-Տարօրինակ է խաղալ ավստրալացու դեմ։ Մենք այնքան լավ գիտենք իրար, որ դժվար է տրամադրել ինքդ քեզ, որ խաղաս հավաքականում թիմակցիդ դեմ։ Ստիպված ես լինում ստիպել ինքդ քեզ։
Իսկ հաջորդ մրցակիցս՝ Քևին Անդերսոնը, ուժեղ մատուցում ունի, ստիպված եմ լինելու վերադարձնել նրա յուրաքանչյուր գնդակը,-ասել է Հյուիթը։