Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը չի ցանկացել մեկնաբանել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը, ով հայտարարել էր, թե «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները խաղից առաջ հերթ էին կանգնում հայելու դիմաց, մինչ մրցավարները նրանց էին սպասում։
-Այդ մասին հենց իրեն՝ Մոուրինյուին հարցրեք, թող հենց ինքն էլ պարզաբանի իր խոսքերն Անգլիայում,-հայտարարել է Կասիլյասը։