Բրազիլիան և Արգենտինան միասնական արժույթ կստեղծեն

Բրազիլիան և Արգենտինան միասնական արժույթ կստեղծեն

Բրազիլիան և Արգենտինան նախապատրաստվում են միասնական արժույթ ստեղծել, որի արդյունքում կհիմնադրվի աշխարհում երկրորդ ամենամեծ արժութային բլոկը:

Ըստ Financial Times-ի, Բրազիլիան և Արգենտինան միասնական արժույթի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին կհայտարարեն արդեն եկող շաբաթ՝ Բուենոս Այրեսում։ Բրազիլիան և Արգենտինան մոտ ապագայում պատրաստվում են  Լատինական Ամերիկայի մյուս երկրներին ևս հրավիրել միանալու ծրագրին։ 

Նոր արժույթը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը և նվազեցնել կախվածությունն ԱՄՆ դոլարից։ 

Նախատեսվում է, որ միասնական արժույթը սկզբնական փուլում շրջանառության մեջ կլինի բրազիլական ռեալին և արգենտինական պեսոյին զուգահեռ, քանի որ ծրագրի վերջնական իրականացման համար, հավանաբար, երկար տարիներ կպահանջվեն։ 

Այս առումով, որպես օրինակ նշվում է եվրոյի ստեղծման պատմությունը, որի ներդրումը Եվրոպայում տևել  է 35 տարի։

Միասնական նոր արժույթի անվանման համար բրազիլական կողմն առաջարկել է «Սուր» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է հարավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում