Անգլիայի առաջնության հերթական տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն համեստորեն է արտահայտվել թիմի՝ այս մրցաշրջանում իր առջև դրած առաջնային նպատակների մասին։
-«Տոտենհեմին» գերազանցում ենք 13 միավորով. այդ առավելությունը դժվար կորցնենք վերջին 9 տուրերի ընթացքում: Մենք կատարեցինք մրցաշրջանի հիմնական խնդիր, այն է՝ տեղ զբաղեցնել լավագույն եռյակում, որը հնարավորություն կտա միանգամից դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
Եթե չորրորդ տեղի նկատմամբ առավելությունը բավական մեծ լինի, ապա կմտածենք չեմպիոնության մասին, – ասել է պորտուգալացի մասնագետը։