9.1 C
Yerevan

Անչելոտի. Մենք զիջում էինք 6 միավոր, իսկ հիմա առաջատար ենք

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Մեկնարկում է Եվրո-2024-ի ընտրական փուլը․Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնությունում մարտի 23-ին կմեկնարկի ընտրական մրցաշարը։...

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր մեկնաբանություններն է տվել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Ռեալը» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

-Մենք խաղում էինք այնպիսի կենտրոնացվածությամբ և հավասարակշռվածությամբ, ինչպես խաղացել ենք նախորդ հանդիպումների ժամանակ: Այժմ պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, պետք է ձգտենք հաղթել այդ խաղում: Մենք զիջում էինք 6 միավոր, իսկ հիմա առաջատար ենք: «Ռեալը» լավ է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում և մյուս մրցաշարերում: Թիմում մթնոլորտը հիանալի է, այնպես որ, պետք է շարունակենք նույն ոգով:

Կարևոր է շատ բաների մասին չմտածել և կենտրոնանալ կոնկրետ խաղերի վրա: Կարևոր է հենց չեմպիոնությունը, ոչ թե դրան հասնելու ճանապարհը,-Անչելոտիի խոսքերը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

Հավելենք` այժմ «Ռեալն» ունի 67 միավոր, ինչը 3 միավորով ավելի է երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոյից»:

spot_imgspot_img