Գերմանիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր

Գերմանիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր

Գերմանիայի կառավարությունը համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր։

Այս մասին Deutsche welle-ի փոխանցմամբ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Առաջին փուլում Գերմանիան Կիևին կտրամադրի 14 միավոր Leopard 2 A6 տանկ Բունդեսվերի պաշարներից։

Leopard 2 A6

Եվրոպացի գործընկերներին կտրվի իրավունք իրենց հերթին Կիևին կհանձնել  Leopard 2 տանկեր սեփական պաշարներից։

Ըստ Գերմանիայի կանցլերի՝ Ուկրաինայի համար առաջնահերթ խնդիր է անհապաղ երկու տանկային գումարտակ հավաքելը։

«Ուկրաինական անձնակազմի վերապատրաստումը պետք է սկսվի Գերմանիայում որքան հնարավոր է շուտ։ Բացի դասընթացներից, օգնության փաթեթը կներառի նյութատեխնիկական, զինամթերքի և համակարգերի սպասարկում: Այս քայլը Գերմանիայի ամենամոտ եվրոպական և միջազգային գործընկերների հետ ինտենսիվ խորհրդակցությունների արդյունք է։

Այս որոշումը հետևում է Ուկրաինային մեր ուժերի ներածին չափով աջակցելու մեր հայտնի գծին: Մենք միջազգային մակարդակով գործում ենք սերտ համակարգված և համաձայնեցված», – ընդգծել է կանցլերը Բեռլինում:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ եվրոպական պետությունները կոչ են անում Գերմանիայի կառավարությանը Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր։ Մինչ այժմ Գերմանիան խուսափում էր այս քայլից, ինչը միջազգային վերլուծաբանները բացատրում էին Գերմանիայի պատմական անցյալով և Ուկրաինայում ռազմականորեն ներգրավված չլինելու Բեռլինի ցանկությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում