Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի տնտեսավարողների կոմունալ ծախսերը

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի տնտեսավարողների կոմունալ ծախսերը

Կփոխհատուցվեն Ջերմուկի հյուրանոցների կոմունալները։

Կառավարությունը միանվագ աջակցություն կտրամադրի Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2022 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։

Այս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել որոշակի չափով նվազեցնել նշված կազմակերպությունների ֆինանսական բեռը, ինչպես նաև նպաստել մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում