Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ հաղթանակների մասին

Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ հաղթանակների մասին

Հունվարի 21-ին Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը: Այս հաղթանակը մեզ համար ուշագրավ է, քանի որ թիմում հայազգի արշավորդ կա:

Մրցարշավում թիմը հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով՝ պատկերազարդված Հայաստանի դրոշով, որից հետո մեր հայրենակից Արթուր Գորոյանը որպես հաղթող հարթակ է բարձրացել եռագույնով:

«Հաղթանակը միշտ կարևոր է: Դա քո աշխատանքի լավագույն արդյունքն ու գնահատականն է: Հաջողություններից հավանաբար առաջնահերթ կնշեմ 2013-ի Նյուրբուրգրինգը, որտեղ 4-ժամանոց մրցարշավում առաջին տեղը զբաղեցրի: Սա արդյունքների առումով, բայց էմոցիոնալ մակարդակում ինձ համար կարևոր էր վերջին՝ Աբու Դաբիում գրանցածս հաղթանակը», – պատմում է հայազգի ավտոարշավորդը:

Գորոյանն առավել հաճախ մրցարշավներին մասնակցում է գերմանական թիմով: Նրա դիտարկմամբ՝ թիմում արշավորդները, աջակցող անձնակազմը, մեխանիկները, ինժեներները գերմանացիներ են, գերմանական են նույնիսկ մեքենաները: Մեր հայրենակիցն ինչպես վերջինում, այդպես էլ հիմնականում մրցարշավներին ներկայանում է Audi-ով: Ավտոարտադրողն էլ աջակցում է մեր հայրենակցի թիմին:

«2015-ից աշխատում եմ Audi-ի գործարանում, փորձարկում եմ թեստավորման փուլում գտնվող գործարանային արտադրության մեքենաները: Ինժեներն էլ ընթացքի ժամանակ արձանագրում է՝ ինչն է պետք փոխել: Այս ընկերությունը միշտ աջակցում է ինձ ու մեր թիմի հովանավորն է»,- նշում է Գորոյանը:

Հայազգի ավտոարշավորդը ավտոսպորտի այս ճյուղը Հայաստանում զարգացնելու մեծ ցանկություն ունի, միայն թե Հայաստանում դա անելու հնարավորությունն է շատ քիչ: Անելիքները շատ են, իսկ անհրաժետ ենթակառուցվածքներ ու ֆինանսներ չկան:

Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ հաղթանակների մասինՀունվարի 21-ին Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը: Այս հաղթանակը մեզ համար ուշագրավ է, քանի որ թիմում հայազգի արշավորդ կա: Մրցարշավում թիմը հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով՝ պատկերազարդված Հայաստանի դրոշով, որից հետո մեր հայրենակից Արթուր Գորոյանը որպես հաղթող հարթակ է բարձրացել եռագույնով: «Հաղթանակը միշտ կարևոր է: Դա քո աշխատանքի լավագույն արդյունքն ու գնահատականն է: Հաջողություններից հավանաբար առաջնահերթ կնշեմ 2013-ի Նյուրբուրգրինգը, որտեղ 4-ժամանոց մրցարշավում առաջին տեղը զբաղեցրի: Սա արդյունքների առումով, բայց էմոցիոնալ մակարդակում ինձ համար կարևոր էր վերջին՝ Աբու Դաբիում գրանցածս հաղթանակը», - պատմում է հայազգի ավտոարշավորդը: Գորոյանն առավել հաճախ մրցարշավներին մասնակցում է գերմանական թիմով: Նրա դիտարկմամբ՝ թիմում արշավորդները, աջակցող անձնակազմը, մեխանիկները, ինժեներները գերմանացիներ են, գերմանական են նույնիսկ մեքենաները: Մեր հայրենակիցն ինչպես վերջինում, այդպես էլ հիմնականում մրցարշավներին ներկայանում է Audi-ով: Ավտոարտադրողն էլ աջակցում է մեր հայրենակցի թիմին: «2015-ից աշխատում եմ Audi-ի գործարանում, փորձարկում եմ թեստավորման փուլում գտնվող գործարանային արտադրության մեքենաները: Ինժեներն էլ ընթացքի ժամանակ արձանագրում է՝ ինչն է պետք փոխել: Այս ընկերությունը միշտ աջակցում է ինձ ու մեր թիմի հովանավորն է»,- նշում է Գորոյանը: Հայազգի ավտոարշավորդը ավտոսպորտի այս ճյուղը Հայաստանում զարգացնելու մեծ ցանկություն ունի, միայն թե Հայաստանում դա անելու հնարավորությունն է շատ քիչ: Անելիքները շատ են, իսկ անհրաժետ ենթակառուցվածքներ ու ֆինանսներ չկան:

Արթուր Գարոյանի մամուլի ասուլիսիը Երևանում

Հետևեք մեզ նաև Telegram-ում