17.1 C
Yerevan

ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում Թուրքիայի դեմ. Միջազգային լրահոս

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Կիևում այսօր կմեկնարկի ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը և 14 կարևոր եվրոպական հանձնակատարներ նախօրեին ժամանել են Կիև՝ այսօր կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ հանդիպման համար։

«Մենք ժամանել ենք Կիև՝ բոլոր ուկրաինացիներին ԵՄ աջակցության ամենաուժեղ ազդանշանը հաղորդելու համար», – գրել է Բորելը Twitter-ում՝ հստակեցնելով, որ ԵՄ օգնությունը Կիևին հակամարտության սկզբից ի վեր կազմում է 50 միլիարդ եվրո։ 

Ինչպես տեղեկացնում են եվրոպական աղբյուրենրը, ԵՄ-Ուկրաինա՝ ասյօր կայանալիք գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստական աշխատանքները։

ԱՄՆ-ում նոր պատժամիջոցներ են պահանջում Թուրքիայի դեմ

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մի շարք սենատորներ պահանջել են նախագահ Բայդենից հետաձգել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործընթացը։ Երկրի նախագահին ուղղված նամակում սենատորները նշում են, որ Թուրքիային զինելու այդ գործարքը կարող է տեղի ունենալ միայն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները քանի ամիս շարունակ արգելափակում են Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Պաշտոնական Անկարան մեղադրում է երկու այդ երկրներին քրդերին աջակցելու մեջ։ Թուրքական կողմը Շվեդիայում և Ֆինլանդիայում ապաստան գտած քրդերի մի ցուցակ է կազմել՝ նշելով, որ ցուցակում ներառված մարդիկ ահաբեկիչներ են և որ նրանք պետք է արտահանձնվեն Թուրքիա։

Եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։ Այ մասին Al-Monitor-ին հայտնել է Դեմոկրատական կուսակցության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Քրիս Վան Հոլենը։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն էր խոսել Թուրքիային «F-16»-երի վաճառքը չհաստատելու մասին։ 

Թուրքիան՝ ահաբեկչական սպառնալիքի տակ

Մի շարք երկրներ փակել են Ստամբուլում գործող իրենց հյուպատոսարանները՝ նշելով, որ երկիրը գտնվում է ահաբեկչական գործողույունների սպառնալիքի տակ։ Նման սպառնալիքի մասին տեղեկություն առաջին անգամ հրապարակել է Թուրքիայիում ԱՄՆ դեսպանատունը՝ հորդորելով իր քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրերում հավաքվելուց, ինչպես նաև տուրիստական կենտրոններ այցելելուց։ Ի պատասխան ԱՄՆ այդ զգուշացումների, թուրքական կողմն էլ իր քաղաքացիներին է զգուշացրել ԱՄՆ այցելելուց։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի օրը մի շարք եվրոպական երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսությունների փակումը ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին անվանել է «հոգեբանական պատերազմ»՝ երկրի դեմ։

Նախօրեին ինը երկրների, այդ թվում՝ Ստամբուլում իրենց հյուպատոսությունները փակած դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը հայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում նախօրեին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ 

Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը: 

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու փետրվարի 3-ին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով...