ՊԵԿ-ը կանխել է թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը

ՊԵԿ-ը կանխել է թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։

Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է կայացվել  իրականացնել անձնական մաքսային զննում։

Արդյունքում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն ԻԻՀ քաղաքացի Ֆ.Ա.-ի հագուստի տակ թաքցված փաթեթներից, ինչպես նաև վերարկուի գրպանում առկա փաթեթներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված մոտ 100 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մոտ 344 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։

Մանրամասն տեսանյությում՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում