Իտալիայի մրցաշարում 3 հայ ավտոարշավորդ կունենանք. Արթուր Գորոյան

Իտալիայի մրցաշարում 3 հայ ավտոարշավորդ կունենանք. Արթուր Գորոյան

Ավտոմոբիլային սպորտը Հայաստանում զարգացնելու ցանկությունը մեծ է, բայց բավարար ֆինանսներ ու ենթակառուցվածքներ չկան:

«Ավտոսպորտի հիմքը կարտինգն է: Հենց կարտինգով էլ սկսելու ենք: Նպատակ ունենք մասնակցել Դուբայի 24-ժամանոց մրցարշավին: Ուզում ենք թիմ ունենալ դրա համար: Արթուրն իր ներդրումն այս հարցում, ինչ խոսք, ունենալու է: Զարգանում է նաև դրիֆթը: Այս տարի 5-7 մրցարշավ ունենք, որոնցից մեկը կանցկացնենք Վրաստանում», – Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի խոսքով՝ անցկացնելու են նաև դրագ-ռեյսինգի, «Time attack»-ի մրցումներ, ինչպես նաև ձևավոր վարմանը վերաբերող նախաձեռնություններ կանանց համար:

Արսեն Մանուկյանը փաստում է` ավտոսպորտի զարգացվածության առումով մեր երկիրը տարածաշրջանի համեմատությամբ ցածր մակարդակում է. Հայաստանում չունենք օրինակելի չափանիշներին համապատասխանող մրցուղի:

«Զարգացման ծրագիր ենք մշակել, առաջիկայում պատրաստվում ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպում ունենալ ու մեր ծրագիրը ներկայացնել կառավարությանը», – ասում է Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն ու նկատում՝ մեր արշավորդներն իրենց մարզումներն անցկացնում են Վրաստանում. այնտեղ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածներն առկա են, – «Մեծ ցանկություն ունենք 2024-ին մասնակցել աշխարհի առաջնությանը: Մեծ աշխատանք ունենք անելու դրան ընդառաջ: Կուզեի՝ ունենայինք բյուջե, որ հայկական թիմերը ևս կարողանային ներկայանալ այդպիսի մրցումներին»:

Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գարոյանը Հայաստանից դուրս հաջողության հասած հայ ավտոարշավորդների փորձն ու ներուժը Հայաստանում կենտրոնացնելու նպատակ ունի:

«Առայժմ միայն մեկի անունը կտամ՝ Նիկոլայ Մինասյանի: Նա Ֆորմուլա 1-ի մեքենաների թեստավորմամբ է զբաղվել, մրցումներ է հաղթել: Ի դեպ, Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոարշավում մեր մեքենայի վրա ՀՀ դրոշի պատկերումը նրա գաղափարն էր: Մնացած հայազգի արշավորդների հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, բայց բոլորիս ցանկությունը մեկն է՝ Հայաստանում զարգացնել մեր սպորտաձև: Չեմ ուզում փակագծեր բացել, միայն կասեմ, որ Իտալիայի մրցաշարում մենք 3 հայ ավտոարշավորդ կունենանք»:

«Պրոֆեսիոնալ մրցուղի չունենք, թեև մեր հարևան Վրաստանն ունի երկուսը՝ ավտոսպորտի մի քանի տեսակների հարմարեցվածությամբ: Մեծ ցանկություն ունենք 2024-ին մասնակցել աշխարհի առաջնությանը: Մեծ աշխատանք ունենք անելու դրան ընդառաջ: Կուզեի՝ ունենայինք բյուջե, որ հայկական թիմերը ևս կարողանային ներկայանալ այդպիսի մրցումների: Մեզ պետք է ունենալ տարածք: Որտեղ հարմար տարածք ենք նկատել, պարզվել է՝ որևէ մեկի սեփականությունն է: Մրցուղին մինիմալ պահանջն ու անհրաժեշտությունն է մեր սպորտում», – եզրափակում է ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը: Ըստ Արսեն Մանուկյանի՝ երթուղու կառուցման հարցում նվազագույն ներդրումը 1 միլիոն դոլարն է, իսկ բարձրակարգ մրցուղի ունենալու համար նվազագույնը 50 միլիոն եվրո է պետք: Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքի  մինիմալիզացված ստանդարտներով երթուղու նմանը ունենալու համար 5-6 միլիոն եվրո է պետք:

«Միջազգային ավտոարշավներ հասնելու համար առավելագույնը 1-2 տարի է պետք, եթե առկա լինեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Խորհրդային միության փլուզումից հետո շատ հայազգի մարզիկներ հեռացան՝ այլ երկրներում կարիերան շարունակելու և հաջողությունների հասնելու համար: Ինչ խոսք, նրանցից յուրաքանչյուրն, ամեն դեպքում, ներկայացնում է Հայաստան, մեր երկիրն ու մեր ներուժը ցույց տալիս աշխարհին: Բայց կուզեի, որ Հայաստանում ոչ թե պատրաստենք մարզիկներ, որոնք կհեռանան, այլ կմնան այստեղ ու կզարգացնեն իրենց մարզաձևը հայրենիքում», – ասում է վերջերս Աբու Դաբիում 6-ժամանոց ավտոմրցարշավում հաղթած Արթուր Գորոյանը:

Հայազգի ավտոարշավորդը Հայաստանից դուրս հաջողության հասած հայ ավտոարշավորդների փորձն ու ներուժը Հայաստանում կենտրոնացնելու նպատակ ունի:

«Առայժմ միայն մեկի անունը կտամ՝ Նիկոլայ Մինասյանի: Նա Ֆորմուլա 1-ի մեքենաների թեստավորմամբ է զբաղվել, մրցումներ է հաղթել: Ի դեպ, Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոարշավում մեր մեքենայի վրա ՀՀ դրոշի պատկերումը նրա գաղափարն էր: Մնացած հայազգի արշավորդների հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, բայց բոլորիս ցանկությունը մեկն է՝ Հայաստանում զարգացնել մեր սպորտաձև: Չեմ ուզում փակագծեր բացել, միայն կասեմ, որ Իտալիայի մրցաշարում մենք 3 հայ ավտոարշավորդ կունենանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում