ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Ռուսաստանի տարածքը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Ռուսաստանի տարածքը

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին «անկանխատեսելի հետևանքների պատճառով»։

Արդեն ՌԴ-ում գտնվող ամերիկացիները պետք է անհապաղ հեռանան այդ երկրից, նշվել է ամերիկյան դեսպանության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են ենթարկվել պոտենցիալ հետապնդման և կալանավորման Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Նրանց կարող են զրկել հյուպատոսական օգնություն ստանալու հնարավորությունից, զորակոչի ենթարկել կամ խանգարել երկրից նրանց դուրս գալուն։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի դեսպանության հնարավորություններն այժմ խիստ սահմանափակված են ՌԴ-ից ամերիկացիների հեռանալուն օգնելու հարցերում, իսկ տեղափոխման հնարավորությունները կարող են հանկարծակի էլ ավելի սահմանափակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում