Միջազգային լրահոսն ամփոփ․ 15․02․202
Նմանատիպ
Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը և ի՞նչ փոփոխություններ կկրի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Ալիև-Պուտին հեռախոսազրույցից հետո ադրբեջանցիները սկսել են խուզարկել խաղաղապահների մեքենաները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։ Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հանձնառությունը։
Նշենք, սակայն, որ երկու երկրների հեռախոսազրույցից հետո տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները սկսել են խուզարկել Արցախ մեկնող անխտիր բոլոր՝ այդ թվում նաև ռուս խաղաղապահների մեքենաները։
Ավտոմեքենաները կանգնեցվում են ադրբեջանցի զինծառայողների կողմից և ենթարկվում մանրազնին խուզարկության։
Ռուսաստանը արմատապես վերանայում է իր միջազգային պարտավորությունները
Ռուսաստանը վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում, որտեղ ոտնահարվում են Մոսկվայի շահերը։ Այս մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վերանայում ենք մեր միջազգային պարտավորությունների ողջ սպեկտորը։ Վերանայվում է նաև տուրքերի վճարման հարցն այն կազմակերպություններին, որտեղ ոտնահարվում են մեր շահերը։ Մենք ուշացնում ենք անդամավճարների վճարումը»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մի շարք պայմանագրեր, որոնց շրջանակում փորձ է արվում անտեսել ռուսական շահը, ներկայացվել են ՌԴ կառավարությանը՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի շրջանակում վերանայելու համար, գործընթացը համակարգում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Արևմուտքը շարունակում է ֆինանսական և տեխնիկական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Առաջիկա ամիսներին մենք նախատեսում ենք տրամադրել 9,9 միլիարդ դոլար և պատրաստ ենք աջակցել Ուկրաինայի կառավարությանը կենսունակությունը պահպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի միջազգային աջակցության դեպարտամենտի ղեկավար Դաֆնե Ռենդը։
Ռենդի խոսքով, ուղղակի բյուջետային օգնությունը Ուկրաինային, որը նախկինում տրամադրել էր Միացյալ Նահանգները, 13 միլիարդ դոլար է:
Իր հերթին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային այնքան տանկ փոխանցել, որ դրանք բավարարեն ուկրաինական բանակում մի քանի տանկային բրիգադներ ստեղծելու համար: Վերջինս նաև հավելել է, որ դաշինքի անդամները Ուկրաինային կուղարկեն նաև Leopard 2 տանկեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում