«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ անցկացվել է միջազգային սեմինար

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ անցկացվել է միջազգային սեմինար

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել են 35 օտարերկրյա հյուրեր։

Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։

«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաններ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Ucom ընկերությանը համագործակցության և որակյալ ինտերնետ կապ ապահովելու  համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում