10.1 C
Yerevan

Պուտինը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Համաշխարհային տնտեսությունը անկում կապրի․ ԱՄՀ

Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև աշխարհի պետությունների կողմից դրամավարկային քաղաքականության...

Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։

Բացի այդ, նա հանձնարարել է պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկման համար։

Ինչպես պարզաբանել է Պուտինը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է վերադառնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, ներառյալ ռուսական օբյեկտներ արևմտյան փորձագետների ընդունումը, բայց դա, ըստ ՌԴ նախագահի, «ներկայիս պայմաններում աբսուրդի թատրոն է»։

Այս պայմաններում, ինչպես ասել է Պուտինը, Ռուսաստանը ստիպված է դադարեցնել իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։

«Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ո՛չ, այլ կասեցնում է իր մասնակցությունը․․․Ռուսաստանն առաջինը չի անի դա (միջուկային զենքի փորձարկում․ խմբ․), բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, մենք նույնպես կփորձարկենք մեր միջուկային արսենալը»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

spot_imgspot_img