Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կամային հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ: 34-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իվիցա Օլիչը: Դորտմունդցիներն ընդմիջման գնացին պարտվողի կարգավիճակով, սակայն երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին (51′) և Մարկո Ռոյսը (77′):
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, ունեցավ մի քանի գոլային հնարավորություններ, սակայն դրանք օգտագործել չկարողացավ: 76-րդ րոպեին Յուրգեն Կլոպը Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Կիրհին:
Հավելենք` այս խաղից հետո «Բորուսսիան» ունի 58 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` երկու տուր առաջ չեմպիոն հռչակված Մյունխենի «Բավարիային» զիջելով 20 միավոր: «Վոլֆսբուրգը» մնաց 47 միավորով 6-րդ տեղում:
«Բորուսսիա Դորտմունդ»-«Վոլֆսբուրգ»` 2:1