Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (4:0)։
Ուելսցին բախվել է մրցակցի կիսապաշտպան Մարկել Բերգարայի հետ և ծնկին հարված ստացել, ինչից հետո արյունահոսություն է սկսվել, և Բեյլը դաշտը լքել է բուժանձնակազմի օգնությամբ։
«Ռեալի» բժշկական շտաբը հետևում է նրա վնասվածքին, քանի որ ֆուտբոլիստը դեռ կաղում է։ Քիչ է հավանականությունը, որ նա կմասնակցի Չեմպիոնների լիգայի՝ «Բորուսսիայի» դեմ պատասխան հանդիպմանը։