«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի` «Բետիսի» դեմ խաղը:
-Մեզ համար պարտադիր պայման էր այդ խաղում հաղթելը, քանի որ «Ատլետիկոն» ևս հաղթել էր: Հիմա շատ կարևոր է առանց կորուստների առաջ գնալ: Ինչ վերաբերում է իմ և տուգանային հարվածի դրվագին` մրցավարն ամեն ինչ ճիշտ արեց,-ասել է Սանչեսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավելենք` առաջնության 32-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 78 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 1 միավոր: