Կրեմլը ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորություն չի տեսնում
Նմանատիպ
Ռուսաստանի իշխանությունները առայժմ նախադրյալներ չեն տեսնում Ուկրաինայի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։
Այս մասին kommersant-ի փոխանցմամբ հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ այս պահին որևէ նախադրյալ չկա, որպեսզի այս պատմությունը խաղաղ կարգավորման հուն մտնի։ Առայժմ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և մենք շարժվում ենք դեպի այն նպատակները, որոնք դրված են», – ասել է Կրեմլի խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ։
Պաշտոնապես երկու երկրների միջև բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում