4.1 C
Yerevan

L’Équipe. ՊՍԺ ղեկավարությունը փորձում է համոզել Մբապեին երկարաձգել պայմանագիրը

Նմանատիպ

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական...

Սաուդյան ակումը պատրաստվում է ռեկորդային պայմանագիր առաջարկել Մեսսիին

«Բարսելոնան» մրցակցության կհանդիպի հարձակվող Լիոնել Մեսսիի համար պայքարում․ կատալոնական...

Սահմանին կա մեկ զոհ և մեկ վիրավոր․ ՊՆ

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ...

Կիլիան Մբապեն առաջիկա ամիսներին պետք է որոշի՝ երկարաձգում է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, թե ոչ:

L’Équipe-ի փոխանցմամբ՝ հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024-ի ամռանը։ Պայմանագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն: Մբապեն առաջիկա չորս ամիսների ընթացքում պետք է որոշի՝ օգտվելու է այդ հնարավորությունից, թե ոչ։ Եթե ֆուտբոլիստը որոշի երկարաձգել այն, ապա ՊՍԺ-ում կմնա մինչև 2025-ի ամառ։

Առաջիկա շաբաթներին ՊՍԺ-ի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի համոզի Մբապեին մնալ: Եթե ​​ռմբարկուն չերկարաձգի պայմանագիրը, ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել նրան ընթացիկ տարվա ամռանը:

Ըստ լրատվամիջոցի՝ ՊՍԺ-ի համար Մբապեի հետ բանակցություններն ավելի կարևոր են, քան Լիոնել Մեսիի հետ նոր համաձայնագրի շուրջ քննարկումը:

Հիշեցնենք՝ այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Այժմ նա ՊՍԺ-ի կազմում 200 գոլով ակումբի պատմության լավագույն գոլահարն է։ Նույնքան գոլ իր ակտիվում ունի նաև փարիզյան գրանդի նախկին հարձակվող Էդինոսն Կավանին։

spot_imgspot_img