Դել Բոսկեն չի բացառում` Վալդեսին կարող է փոխարինել դե Խեան

Դել Բոսկեն չի բացառում` Վալդեսին կարող է փոխարինել դե Խեան

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գրեթե որոշել, թե ամռանը, Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ ով է փոխարինելու Վիկտոր Վալդեսին, սակայն անուններ տալ չի ցանկանում: 

-Ցավում եմ, որ Վալդեսի հետ նման բան է տեղի ունեցել: Նա թիմի կարևոր մասնիկն էր, հիանալի խաղում էր և գիտեր` երբ ինչ անել: Ես արդեն մտածում եմ, թե Աշխարհի առաջնության ժամանակ ով կլինի հավաքականի երրորդ դարպասապահը, բայց դեռ չեմ ցանկանում թեկնածուների անունները հրապարակել: Կարծում եմ` տրամաբանական կլինի անուն տալ, երբ գա ժամանակը: Հայտացուցակի հրապարակմանը դեռ 7 ամիս կա, և այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել:

Իհարկե, ես մտածել եմ նաև Դավիդ դե Խեայի մասին: Նա թեկնածուներից մեկն է: Բացի այդ` նա առաջ էլ է հրավիրվել հավաքական,-դել Բոսկեի խոսքերը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը վերջերս է ենթարկվել ծնկի վիրահատության և նախնական տվյալների համաձայն, չի խաղա 6-7 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում