Դեստրո. Աստրոիի հետ բախումը նորմալ խաղային դրվագ էր (տեսանյութ)

Դեստրո. Աստրոիի հետ բախումը նորմալ խաղային դրվագ էր (տեսանյութ)

«Ռոմայի» ֆուտբոլիստ Մատիա Դեստրոն, ով Իտալիայի առաջնության 32-րդ տուրի` «Կալյարիի» դեմ խաղում (3:1) դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկնաբանել է խաղային այն դրվագը, երբ հարվածեց մրցակցի պաշտպան Դավիդե Աստորիին:

-Աստորիի հարվա՞ծը: Դա նորմալ խաղային բախում էր: Նա առաջինը սկսեց ձեռքերով խաղալ: Ես փակեցի աչքերս և ոչինչ չտեաս: Աստորին իմ ընկերն է: Ի դեպ, քարտը ստացա ոչ թե բախման, այլ ընդդիմանալու համար,-Դեստրոյի խոսքերը մեջբերել է «Calcioblog.it»-ը:

Հավելենք` Մատիա Դեստրոն թեպետ չարժանացավ կարմիր քարտի, բայց կարող է որակազրկվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի կողմից: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման միջադեպի համար 3 խաղով որակազրկվել էր հռոմեական թիմի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում