Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով փոքր վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի’ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ առաջին հանդիպման (3:0) ժամանակ, հայտավորվել է թիմերի պատասխան հանդիպմանը մասնակցելու համար:
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրապարակել է հայտացուցակը.
Դարպասապահներ` Կասիլյաս, Լոպես, Խեսուս:
Պաշտպաններ` Վարան, Պեպե, Ռամոս, Կոենտրաու, Կարվախալ, Նաչո:
Կիսապաշտպաններ` Բեյլ, Դի Մարիա, Ալոնսո, Կասեմիրո, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի, Ռոդրիգես:
Հարձակվողներ` Մորատա, Բենզեմա, Ռոնալդու: