15.1 C
Yerevan

Դիեգո Սիմեոնեի սաները հոբելյանական խաղում ջախջախեցին Սևիլիային

Նմանատիպ

Մեսսին խփել է կարիերայի 800-րդ գոլը

Մարտի 24-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել Արգենտինայի...

Ռոնալդուն դուբլի հեղինակ և բացարձակ ռեկորդակիր

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում երեկ Լիխտեյնշտեյնի հավաքականի դեմ...

Հայ շախմատիստները հաղթանակ են տոնել Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում

Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլում հայ շախմատիստներից 3–ը...

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց անդալուզական «Սևիլիային» ու հաղթեց 6-1 հաշվով:

Ատլետիկոյի մարզիչ Դիեգո Սիմեոնեն անցկացրեց իր ակումբի գլխավոր մարզչի դերում 613-րդ ռեկորդային խաղը, ինչի առթիվ իր սաները որոշեցին շքեղ խաղ ցուցադրել։

Մայրաքաղաքային ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձան նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, մեկական գոլով աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ու բելգիացի հարձակվող Յանիկ Կարասկոն: «Սևիլիայի» միակ գոլը խփեց մարոկկացի Յուսեֆ Էն-Նեսիրին:

Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Սևիլիայի» սենեգալցի կիսապաշտպան Պապե Գեյեն:

«Աթլետիկոն» 45 միավորով երրորդն է, իսկ «Սևիլիան»՝ 25 միավորով 16-րդը:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» – «Սևիլիա»՝ 6-1 

Մեմֆիս Դեպայ, 23, 26, Անտուան Գրիզման, 53, Յանիկ Կարասկո, 69, Ալվարո Մորատա, 76, 90+2 – Յուսեֆ Էն-Նեսիրի, 39

Հեռացում՝ Պապա Գեյե, 80 («Սևիլիա»)

spot_imgspot_img