Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ի միջազգային սյունակագիր Ջոն Սիմփսոնին։ Նա մերժել է տարածքային զիջումների հաշվին Ռուսաստանի հետ հաշտության գալու հնարավորութունը։
«Այսօր մեր գոյատևումը, մեր միասնությունը մեկ նպատակ է. Մենք գնում ենք Եվրոպա, Ուկրաինան ընտրել է այս ճանապարհը. Այս ամենը չի կարելի կորցնել։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում, մենք բոլորս ուզում ենք դա՝ մենք միասնական ենք. Ուստի ցանկացած տարածքային փոխզիջում միայն կթուլացնի մեր պետությունը։ Հարցը «փոխզիջում» բառի մեջ չէ։ Հարցն այն է, թե ում հետ: Փոխզիջման գնալ Պուտինի հետ. Ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև հավատ չկա»,-ասել է Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ Դոնբասի, Ղրիմի կամ Ուկրաինայի հարավային տարածքների հետ կապված ցանկացած փոխզիջում կլինի «ռումբ մեր երկրի կենտրոնում և ռումբ՝ Եվրոպայի կենտրոնում»։
Զելենսկին նաև հայտարարել է, որ գարնանը Ռուսաստանի պլանավորած լայնածավալ հարձակումն արդեն սկսվել է, քանի որ ռուսներն այս պահին հարձակողական գործողություներ են անում մի քանի ուղղությամբ։