Թայվանը հայտարարել է Չինաստանի զինված ուժերի հարձակման բարձր ռիկսի մասին
Նմանատիպ
«Չինաստանի զինված ուժերը կարող են «հանկարծակի» ներխուժել կղզի»,- հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Չիու Կուո Չենգը՝ հավելելով, որ այս լուրի ֆոնին Թայվանը պետք է շատ ավելի զգոն լինի:
«Ես հատուկ հայտարարում եմ այս մասին, քանի որ Չինաստանը նման սցենարի նախապատրաստություններ է տեսնում։ Նրանք ուժ կկիրառեն, եթե իսկապես հնարավորություն տեսնեն», – նշել է Թայվանի պաշտպանության նախարարը։
Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, նման ռիսկը պայմանավորված է նաև Թայվանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությամբ։ Ըստ Չիու Կուո Չենգի՝ սա զայրացնում է Չինաստանին։
«Թայվանը կօգտվի ինքնապաշտպանության և հակահարձակման իրավունքից, եթե Չինաստանի զինված ուժերը մտնեն Թայվանի տարածք»,- ընդգծել է նախարարը։
Ի պատասխան այս ամենի, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Պեկինը միջոցներ կձեռնարկի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ։
Չինաստանը վերջին տարիներին Թայվանի շուրջ ուժեղացրել է իր ռազմական «ներկայությունը»։ Գրեթե ամեն օր չինական օդային ուժերը ներխուժում են Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի:
Այնուամենայնիվ, Թայվանը մինչև այժմ չի հայտնել որևէ միջադեպի մասին, երբ չինական ուժերը հայտնվել են նույնականացման գոտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում