Հյուսիսային Կորեան զգուշացնում է ԱՄՆ-ին. լարվածությունն աճում է

Հյուսիսային Կորեան զգուշացնում է ԱՄՆ-ին. լարվածությունն աճում է

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր փորձնական հրթիռներից թեկուզ մեկը խոցելու ցանկացած քայլ կդիտարկվի որպես ԱՄՆ-ի կողմից Փհենյանին ուղղված պատերազմի հայտարարություն:

«Եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություններ ձեռնարկի Հյուսիսային Կորեայի ռազմավարական զենքի փորձարկումների դեմ, ապա Փհենյանը դա կդիտի որպես պատերազմի հայտարարություն»,– հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը:

Նա նաև ակնարկել է, որ Հյուսիսային Կորեան կարող է ավելի շատ հրթիռներ արձակել Խաղաղ օվկիանոսում:

«Խաղաղ օվկիանոսը չի պատկանում ԱՄՆ-ին կամ Ճապոնիային», – ընդգծել է Կիմ Յո Ջոնգը:

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները երբեք չեն խոցել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները: Միաժամանակ, Հյուսիսային Կորեայից նման հայտարարության տարածումը խոսում է այն մասին, որ  Փհենյանն ԱՄՆ–ից սպասում է հակադարձ քայլերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում