4.1 C
Yerevan

ԵՄ-ն կարագացնի Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելու գործընթացը

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա...

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական...

Չորեքշաբթի՝ մարտի 8-ին Ստոկհոլմում Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ որոշվել է արագացնել Ուկրաինային զինամթերք տրամադրելու գործընթացը։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա նախարարներին ներկայացրել է 2 միլիարդ եվրոյի իր առաջարկը, որը հիմնականում աջակցություն է ստացել նախարարների կողմից։

Բորելի առաջարկը բաղկացած է երեք մասից.

Նախ՝ 1 մլրդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ համալրելու ԵՄ այն երկրների ազգային պաշարները, որոնք պատրաստ են զինամթերք փոխանցել Ուկրաինային։

Երկրորդ. մշակել ընդհանուր համակարգված մոտեցում հրետանային արկերի ձեռքբերման հարցում, որպեսզի նախ հնարավոր լինի համալրել սեփական պաշարները և միջնաժամկետում զինամթերք տրամադրել Ուկրաինային՝ Եվրոպական պաշտպանության գործակալության միջոցով:

Բորելի խոսքով՝ կոլեկտիվ մոտեցումը կօգնի նվազեցնել զինամթերքի գինը և կրճատել առաքման ժամկետը։ Այդ նպատակների համար առաջարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ևս 1 մլրդ եվրո հատկացնել։

Ծրագրի երրորդ մասը ԵՄ երկրներում պաշտպանական արդյունաբերության կարողությունների մեծացումն է՝ իրենց բանակների կարիքները հոգալու համար։ Նոր փաթեթի մանրամասները կմշակվեն մարտի 20-ին և 21-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա...

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական...