2.1 C
Yerevan

Վրաստանում ցուցարարները Խորհրդարանի դիմացից պոկել են ԵՄ դրոշը

Նմանատիպ

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Իրանը Բաքվից հաշիվ է պահանջել Իրայելի հետ համագործակցության համար

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական...

Վրաստանի «Ալտ-Ինֆո» և «Պահպանողական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել երկրի խորհրդարան դիմաց։ Ցուցարարները խորհրդարանի շենքի մոտից պոկել և այրել են Եվրամիության դրոշը։

«Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, և դա վրացական դրոշն է, ոչ թե այս լաթը»,- ասել են ակցիայի կազմակերպիչները։ «Մենք պետք է ասենք ոչ թե «Փա՛ռք Ուկրաինային», այլ «Փա՛ռք Տիրոջը», «Փա՛ռք Վրաստանին»», – իր հերթին հավելել է բողոքի ցույցի կազմակերպիչներից Կոնստանտին Մորգոշիան։

Ցույցի ավարտից հետո ոստիկանները կրկին բարձրացրել են ԵՄ դրոշը Խորհրդարանի շենքի դիմաց։ 

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի կարծիքով, պոկելով ԵՄ դրոշը, վրաց ազգայնականներն անարգել են ժողովրդի պատմական ընտրությունը։

«Օրենսդիր բարձրագույն մարմնի դիմացից Եվրոպական Միության դրոշի պոկելն ու այրումը, ոչ միայն խոչընդոտում են Վրաստանի՝ եվրոպական ինտեգրացիայի ուղուն, այլև վիրավորում են վրաց ժողովրդի՝ արտաքին քաղաքականության հետ կապված պատմական ընտրությունը», – հայտարարել է Իոսելիանին՝ հավելելով, որ դրոշը Խորհրդարանի առջև դրված է ի նշան Վրաստանի արևմտամետ քաղաքականության։

spot_imgspot_img