Եվրատեսիլի հայ պատվիրակի երգը համացանցում 2 մլն․ դիտում ունի

Եվրատեսիլի հայ պատվիրակի երգը համացանցում 2 մլն․ դիտում ունի

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:

«Future Lover-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին»,-նշում է Բրյունետը:

Երգն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի: Համացանցում պարբերաբար հայտնվում են հոլովակներ, որոնցում տարբեր ազգերի բլոգերներն ունկնդրում են Բրյունետի երգն ու խոսում իրենց դրական տպավորությունների մասին:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 11-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում