Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը

1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով պատմելու ենք Հին Երևանի մասին:

«Հին Երևան»-ը լայն հասկացություն է. այն տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ քաղաքի խորհրդային շրջանից մինչև թաղամաս:

Ռուսաստանին միանալուց առաջ Երևանն ընդամենը 30 կմ շրջանագիծ ուներ: Տարածքը բաժանված էր երեք թաղերի՝ Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք:

Կոնդը ներկայիս Երևանի Կենտրոն վարչական շրջանում է գտնվում: Նշանակում է և երկարաձիգ, և բլուր: Պարսից տիրապետության տակ անցնելուց հետո անվանվել է Թափաբաշ, որը ևս նշանակում է բլուր:

Կոնդը ներկայիս Երևանի Կենտրոն վարչական շրջանում է գտնվում: Նշանակում է և երկարաձիգ, և բլուր:

Կոնդը 1930թ-ին

Հին թաղը ևս մտնում է ներկայիս Կենտրոն վարչաշրջանի մեջ: Այն Հին Երևանի ամենամեծ թաղամասն էր, որի կազմում էին Աբովյան (Աստաֆյան փ.) փողոցը, Թումանյանը (Բ-շկական փ.), ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանության որոշմամբ 1930-ականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։ Հին թաղում էին Սայաթ-Նովա փողոցը (Եկեղեցական փ.) և Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնն է:

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդման պահին, 1936 թ.

Իսկ Քարահանք թաղամասը ներկայիս Նալբանդյան-Չարենց-Նար-Դոս-Արշակունյաց-Անգլիական այգի տարածքն էր: Պարսկական տիրապետության հաստատումից հետո այս տարածքն ամբողջությամբ մուսուլմանաբնակ է եղել: Այստեղ եկեղեցիներ չեն կառուցվել, փոխարենը  մզկիթ է եղել:

Պարսկական տիրապետության հաստատման շրջանում Հին Երևանում 6 եկեղեցի և 8 մզկիթ կար, իսկ ռուսական ազդեցության շրջանում մզկիթները լքվեցին և շատացան եկեղեցիները:

Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցը Երևանում․ 20-րդ դարի սկիզբ

Երբ Երևանը դարձավ հայկական մարզ, շատացան նաև թաղամասերը: Հին թաղից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղը, Կոնդից առանձնանում է Ձորագյուղը, Քարհանքը և Նորքը։

Այդ ժամանակ Քանաքեռը, Ավանը և մի շարք այլ ներկայիս վարչական շրջաններ ունեին գյուղի կարգավիճակ և չէին մտնում Երևանի կազմ: Երևանից դուրս էին նաև Դալմայի այգիները։

Երևանի հին բերդի պատերը․ Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Որպես վերջաբան հիշեցնենք՝ Երևանը հիմնել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքան՝ մ.թ.ա. 8-րդ դարում՝ 782 թվականին և անվանել Էրեբունի: Միջնադարում այն Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի կազմում է ներառված եղել: Երևանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1877-ի այսօրը, իսկ այս տարի նշում է հիմնադրման 2805-ամյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում