Մեսսին խփել է կարիերայի 800-րդ գոլը

Մեսսին խփել է կարիերայի 800-րդ գոլը

Մարտի 24-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել Արգենտինայի և Պանամայի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան։ Արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսսին՝ 89-րդ րոպեին տուգանային հարվածից գրավելով դարպասը։

Մեսսիի համար դա 800-րդ գոլն էր կարիերայում։ Ակումբային մակարդակում Մեսսին խփել է 701 գոլ, իսկ ազգային հավաքականում՝ 99։

Հաջորդ խաղում Արգենտինան կխաղա Կյուրասաոյի հետ, Պանաման կհանդիպի Կոստա Ռիկայի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում