15.1 C
Yerevan

Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են

Նմանատիպ

Պարզաբանում ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների...

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով:

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ մատից: Ըստ նախարարի՝ ձերբակալվածների մի մասը հարձակում է գործել իրավապահների վրա կամ պատասխանատու է հրդեհումների համար:

Գործակալությունը հայտնում է, որ ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, սակայն սևազգեստ անարխիստների մի խումբ անկարգություններ է հրահրել, կոտրել խանութների ապակիները, ներխուժել McDonald’s-ի ռեստորաններից մեկը: Ոստիկաններն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ են գործի դրել: Մի քանի փոքր խմբեր Փարիզում մինչև ուշ գիշեր շարունակել են բախումները ոստիկանների հետ, քաղաքի կենտրոնում հրդեհումներ են իրականացրել:

Արհմիությունները կոչ են արել մարտի 28-ին նոր համազգային գործադուլներ և ցույցեր անցկացնել. հենց այդ օրն է Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Բորդոյից գնացքով ժամանելու Փարիզ:

Ցույցերի հերթական ալիքի պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մարտի 22-ի հայտարարությունը, որ կենսաթոշակային բարեփոխումները գործի կդրվեն մինչև այս տարվա վերջ: Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:

spot_imgspot_img