Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ամպրոպ, մառախուղ

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ամպրոպ, մառախուղ

Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ն ՀՀ առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-29-ը սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մարտի 24-ի երեկոյան, 25-ին հնարավոր է, 26-27-ը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում