ԱՄՆ-ը 1․25 մլրդ․ դոլար օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ-ը 1․25 մլրդ․ դոլար օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ-ի դրամաշնորհային ֆինանսավորման հերթական մասնաբաժինը 1․25 միլիարդ դոլարի չափով մտել Է Ուկրաինայի պետական ​​բյուջե:

Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը:

Այս միջոցներն ստացվել են Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում՝ աջակցելու «Ուկրաինայում վարչական կարողությունների ամրապնդմանն ուղղված պետական ​​ծախսերի» նախագծին:

Դրանց միջոցով մասնակիորեն կփոխհատուցվեն պետական ​​բյուջեի ծախսերը սոցիալապես անապահով քաղաքացիների որոշակի կատեգորիաների վճարումների համար, կենսաթոշակների և պետական աշխատողների աշխատավարձերի վճարումների համար:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ փետրվար և մարտ ամիսներին PEACE նախագծին ԱՄՆ-ի աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 2,5 միլիարդ դոլար:

1․25 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհային ֆինանսավորման առաջին մասնաբաժինն Ուկրաինա Է հասել փետրվարի վերջին։

Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության հայտարարության՝ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն 15․5 միլիարդ դոլար Է ստացել դրամաշնորհների տեսքով։

Մարտի կեսերին Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադա է ներկայացրել 2023 թ.-ի պետական ​​բյուջեի ծախսերը 537․2 միլիարդ գրիվնայով ավելացնելու օրինագիծ, ինչը ենթադրում է դեֆիցիտի ավելացում 419․2 միլիարդ գրիվնայով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում