21.1 C
Yerevan

Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կընդունվի դաշինքի կազմ երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, երկրի  դրոշը կբարձրացվի կազմակերպության՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

«Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամի»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած իր ելույթի ժամանակ։ Ըստ նրա՝ «դա Ֆինլանդիան ավելի անվտանգ կդարձնի, իսկ դաշինքը՝ ավելի ուժեղ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված բոլոր բյուրոկրատական ընթացակարգերը կավարտվեն, և Ֆինլանդիայի դրոշն առաջին անգամ կբարձրացվի դաշինքի կենտրոնակայանում։

Նշենք, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել էին Հելսինկիի դիմումը։ Թուրքիան և Հունգարիան վերջինն են դա արել։

spot_imgspot_img