Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել «Իսկանդեր-Մ» զենիթահրթիռային համակարգը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն`մեկնաբանելով, որ նման համալիրը փոխանցվել է բելառուսական կողմին՝ Միութենական պետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար։
Ապրիլի 3-ին ռուսական պոլիգոններից մեկը սկսել է բելառուս զինվորականներին վարժեցնել «Իսկանդեր-Մ»-ին, որն իր անվանացանկում ունի միջուկային մարտագլխիկով զինամթերք:
Բացի այդ, Շոյգուն ասել է, որ Բելառուսի հարվածային ինքնաթիռների մի մասը ստացել է միջուկային զենքով հարվածելու հնարավորություն։